ԱՄՆ դատարանը հայիթիական ծագմամբ ամերիկացի հովիվ Քրիստիան Էմանուել Սանոնին մեղավոր է ճանաչել 2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանն առնչվող մեղադրանքի բոլոր ութ կետերով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ CBS News-ի տվյալներով՝ վճիռը կայացվել է չորեքշաբթի՝ Մայամիի դաշնային դատարանում ութ շաբաթ տևած դատավարությունից հետո։ Սանոնի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը շարունակում է պնդել իր անմեղությունը և մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ 67-ամյա Սանոնը մեղադրվում էր Մոիզին պաշտոնանկ անելու և նախագահական իշխանությունը զավթելու...