ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը երկկողմ հանդիպում են անցկացնում Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ Նշվում է, որ երկկողմ բանակցություններից հետո նրանց կմիանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եռակողմ հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 14:30-ին։ AP-ի տվյալներով՝ Թրամփը մտադիր է քննարկել միջուկային սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Ուկրաինայում և Իրանում հակամարտությունների կարգավորման հարցերը։ Reuters-ի տեղեկություններով՝...