Այսօր քաղաքացիները գալիս են պոլիկլինիկաներ, և եթե հերթերի հետ կապված դժգոհություններ են ունենում, ապա այդ հաճախ անհիմն դժգոհություններն ուղղվում են Առողջապահության նախարարությանը, թեև պոլիկլինիկաներն անմիջականորեն ենթարկվում են Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ արդյոք ավելի ճիշտ չէր...