Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից դադարեցնել 2012 թականին ներդրված «Սոցիալական փաթեթ» ծրագիրը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ պետական հատվածում վարձատրությունը ցածր էր, ուստի անհրաժեշտ էր այդ կերպ բարձրացնել այնտեղ աշխատանքի գրավչությունը։ Թորոսյանը վստահություն...