Ավստրալիայում աուտիզմ ունեցող 17-ամյա Ուիլյամ Բարքլին վեց օր միայնակ գոյատևել է անտառում։ Դրա մասին հայտնում է 7 News-ը։ Բարքլին անհետացել էր հոկտեմբերի 6-ին՝ ճամբարի մեկ այլ հատված գնալուց հետո։ Նրա հագին միայն կիսատաբատ ու կոշիկներ էին, իսկ հեռախոսը թողել էր վրանում։ Նրա մոտ ախտորոշվել է աուտիզմի սպեկտրի խանգարում, ուստի ոստիկանությունում մտահոգված էին նրա վիճակով։ Որոնումների ընթացքում անտառում անձրևներ էին տեղում, ցերեկը շոգ էր, իսկ գիշերը ջերմաստիճանն իջնում էր մինչև երեք աստիճան։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, Բարքլին զառիթափ լանջից ընկել էր գետի հունը։ Նա մոլորվել...