ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց վարանելու կվերսկսեր Իրանին հասցվող հարվածները, եթե դա անհրաժեշտ համարեր։ «Եթե տեսնեի, որ ամեն ինչ այլ կերպ է ընթանում, հենց այդպես էլ կվարվեի։ Հնարավոր է՝ դա անեի հենց հիմա», - ասել է Թրամփը Salem News Channel-ին տված հարցազրույցում։ Նա կարծիք է հայտնել, որ այս պահին ամեն ինչ «շատ լավ» է ընթանում։ Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ պարտություն կհամարի, եթե Իրանի ներկայիս վարչակարգը մնա իշխանության ղեկին մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ «Այո՛, դա պարտություն կլիներ... Անկասկած», - ասել է նա։ Հարցին,...