Անթալիայում COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը: Հիշեցնենք, որ վարչապետը Անթալիայում ներկա է եղել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի շրջանակում անցկացվող առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կազմակերպությունների ղեկավարների դիմավորման պաշտոնական արարողությունը: Առաջնորդներին դիմավորել...