Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել. Սամվել Կարապետյան

Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել, պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:

«Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է Փաշինյանը:

Հարցին՝ եթե չհաղթեն կվերցնե՞ն մանդատները, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, փոխերանը պնդեց, թե ինքը ընտրություններից հետո կլինի վարչապետ:

Կարապետյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի 25 տոկոսի հասնող վարկանիշ. «Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա: Դրա համար մենք հիմա գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություն, բայց մենք վստահ ենք, տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները: Իրենք ուրիշ ձև չունեն, 25 տոկոս ռեյտին ունենալով չեն կարող իշխանություն ունենալ Հայաստանում»:

ՀԱԿ-ի հետ չստացված դաշինքի մասինԹե ինչո՞ւ չստացվեց այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ դաշինքը, Կարապետյանը բացատրեց, թե քննարկումներ շատ ուժերի հետ են ունեցել, բայց նկատել են օրակարգերի որոշակի տարբերություններ և հենց դրա համար էլ չի ստացվել:

«Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել՝ ինքը փորձառու փ քաղաքական գործիչ է, և, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները։ Մենք գնալու ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի, և վստահ ենք, որ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը և ձևավորելու ենք կառավարություն, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել էին: Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում՝ խորհրդարանում կոալիցիա կազմելու և «երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus