«Երբ ձեզ դեմ են տալիս, թե բա ռուսներն իրենց պարտականությունները չկատարեցին էս կամ էն դեպքում, մի մտեք էդ բանավեճի մեջ` թե արդյոք իսկապես կատարե՞լ են, թե՞ ոչ, թե արդյո՞ք մեր էս կամ էն քայլերի պարագայում ռուսներն ուրիշ բան կարող էին անել, թե արդյո՞ք ռուսներն ինչ-որ բաներ չեն արել չցանկանալու կամ չկարողանալու պատճառով, և այլն։ Դա անտակ տակառի մեջ ջուր լցնելուն հավասար բան է։ Մի բան ասելու եք, նրանք 10 իրական կամ մոգոնած օրինակ են բերելու. խաղաղապահները խմում էին թուրքերի հետ, խաղաղապահները բենզին էին ծախում թուքերին, Պուտինն ամսաթվերը խառնել էր ու էդպես շարունակ։ Երկու հարց տվեք միայն». Արման Գրիգորյան