Կոբախիձեն ԵՄ-ին մեղադրում է եվրոպական արժեքներից շեղվելու, վրաց ժողովրդին շանտաժի ենթարկելու մեջ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է եվրախորհրդարանականներին՝ եվրոպական արժեքներից շեղվելու, Վրաստանում ազատ լրատվամիջոցների վրա հարձակվելու և վրաց ժողովրդին ազատ վիզային ռեժիմի հնարավոր չեղարկմամբ շանտաժի ենթարկելու մեջ։
«Դա ամոթ է և վրաց ժողովրդի նկատմամբ շանտաժ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետը։
Նա այսպես է մեկնաբանել Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ զեկույցի ընդունումը, որտեղ առաջարկ կա պատժամիջոցներ կիրառել վրացական 3 հեռուստաալիքների՝ «Imedi TV»,...