Կալասն ու Բայրամովը բանակցում են
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Ադրբեջանական APA-ն է հաղորդում՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի՝ «X»-ում արված հրապարակմանը։