Խարկովում ռուսական հարվածներից զոհեր ու վիրավորներ կան
Ուկրաինայի Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս ութը, այսօր հայտարարել է մարզի նահանգապետը։
Նահանգապետը հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ և բնակելի շենքեր:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ այսօր հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին, հավելելով, որ զոհեր չկան։