«Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը». Թրամփ
ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել:
Շրջափակումը սկսելուց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել է, որ իրանական ռազմանավերը, որոնք «կմոտենան» ԱՄՆ շրջափակմանը, կոչնչացվեն «արագ և դաժան» հարվածով:
Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում:...