«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներից Լուիզա Սարգսյանը, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում խոսելով հայ ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց. «Բոլոր ժամանակներում հասարակության հիմնական բառամթերքը թելադրում է այդ հասարակության տրամադրությունները, բարոյահոգեբանական վիճակը եւ, ընդհանրապես, մտածելակերպը: Այսօր հայաստանյան հասարակության շրջանում ամենաշատ օգտագործվող բառերն են. «ֆոբիա», «տոքսիկ», «փող չկա» եւ սրանից բխող արտահայտություններ, որոնք եթերային չեն: «Անդունդի եզրին ենք