Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում են շուկայում:

«Մաքսային մարմինը շարունակաբար իրականացնում է հսկողություն` նման եղանակով վառելիքի ներմուծումը կանխարգելելու ուղղությամբ: Օրինակ՝ միայն 2024 թ. հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը ժամը 16:00-ի հատվածում իրականացված հսկողության արդյունքում բեռնատարներից հավաքվել է ավելի քան 10 տոննա վառելիք:

Վարորդների նման վարքագծի արդյունքում իրականացվող մաքսային վարչարարությունն էականորեն ազդում է «Ագարակ» անցման կետից բեռնատարների թողունակության վրա: Այլ կերպ ասած` նման հսկողությունը հանգեցնում է ավելի քիչ քանակով բեռնատարների բացթողնմանը և հերթերի գոյացմանը:

Կոմիտեն խնդրի վերաբերյալ տեղեկացրել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմիններին` «Նորդուզ» անցման կետում նշված երևույթի նկատմամբ նույնպես հսկողություն իրականացնելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը հորդորում է բեռնատարների վարորդներին, փոխադրողներին, բեռներ ստացող տնտեսվարողներին՝ ձեռնարկել միջոցներ նման եղանակով վառելիքի ներմուծումը բացառելու ուղղությամբ, քանի որ այն մի կողմից օրինական չէ, իսկ մյուս կողմից` դրա նկատմամբ շարունակական ուժեղացված մաքսային հսկողությունը բացասաբար է ազդելու «Ագարակ» անցման կետի թողունակության վրա»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից:

The post ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus