Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին, ՀՀ ինքնիշան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում։
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․
«Զիջումների մասին խոսակցությունները համարում եմ կատարելապես անընդունելի։
Եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն, որովհետև Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բանակցային եղանակով վերարտադրում է սահման ու դնում է ՀՀ պետականության, ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար։
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է սկզբունքը», - ասաց նա: