Պահպանողական կուսակցությունը գործընկերներին առաջարկել է քննարկել և միասնաբար ստորագրել կուսակցությունների գործունեության բարոյական սկզբունքների վերաբերյալ ընդհանուր խարտիա, որը ստորագրող կուսակցությունները պայմանավորվելու են՝ Պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունն ու քաղաքակրթական արժեքները։ Հնարավորինս՝ զերծ մնալ բացասականությունից, զբաղվել քաղաքական ռեալ գործունեությամբ, ասելիքն ու անելիքը սևեռել քաղաքական դիրքորոշման, նախագծերի, ծրագրերի ներկայացման և իրականացման վրա։ Պահպանել հասարակության ներքին խաղաղությունը որպես ազգային առաջընթացի