Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Արարատ» գրառմամբ մետաղական տուփի մեջ հայտնաբերվել է 15 փաթեթ թմրանյութ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները գրեթե ամեն օր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խորհրդակցությունների ժամանակ կրկնում է ՊԾ ղեկավար կազմին, մասնավորապես, որ ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի կարգադրություններով 2023 թվականը հայտարարվել է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ թմրամոլության ու տարածման:

Այն, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները հսկայածավալ բացահայտումներ են կատարել նաև ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, գաղտնիք չէ: Նմանատիպ բազմաթիվ դեպքի բացահայտումների մասին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ անգամ հրապարակումներ է կատարել:

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և նույն վաշտի պարեկ Սամվել Մարությանի հետ ժամը 15:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա:

Ավտոմեքենայում եղած 3 ուղևորները տարօրինակ վարքագիծ են դրսևորել, ինչը կասկած է հարուցել Ս. Ալեքսանյանի մոտ և պարզվել է, որ այդ կասկածները իզուր չեն: Այդ 3 անձանցից մեկի՝ Երևանի բնակիչ  29-ամյա Օնիկ Հ.-ի մոտ, ով եղել է վարորդը, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Արարատ» գրառմամբ մետաղական տուփ, որի մեջ եղել է  սև կպչուն ժապավենով փաթեթավորված 15 փաթեթ:

Նշված անձինք, ավտոմեքենայով հանդերձ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին:

Պարզվում է, որ այդ մետաղական տուփի մեջ եղել է ընդհանուր մոտ 11.93 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ Օնիկ Հ.-ի ձեռքին եղած ծխախոտի տուփում հայտնաբերվում է չիպ փականով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման 1.26 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Ավտոմեքենայի ուղևորներից Երևանի բնակիչ 50-ամյա Մանուկ Մ.-ի մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ մոխրացված հետքերով:

Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթղեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենայում գտնվող մյուս ուղևոր, Լոռու մարզի 21-ամյա բնակիչ Շ. Մ.-ի մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

The post «Արարատ» գրառմամբ մետաղական տուփի մեջ հայտնաբերվել է 15 փաթեթ թմրանյութ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus