Միշտ երազել եմ Իսպանիայում հայտնվելու մասին․ Զախարյան
«Ռեալ Սոսյեդադի» նորեկ Արսեն Զախարյանը իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո երկուշաբթի մամուլի ասուլիսում կիսվել է տպավորություններով։
«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս ակումբում և Սան Սեբաստիանում: Բնականաբար, սա մեծ ակումբ է ինձ համար։ Միշտ երազել եմ Իսպանիայում հայտնվելու մասին։ Եվ հենց որ լսեցի «Ռեալ Սոսյեդադի» մասին, անմիջապես որոշեցի, որ պետք է տեղափոխվեմ այստեղ։ Ես միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին, և «Ռեալ Սոսյեդադն» ինձ համար միշտ եղել է բարձունքում։
Ինձ գովելն իմ գործը չէ, բայց ես ֆուտբոլիստ եմ, որը սիրում է գրոհելլ, գոլային փոխանցումներ կատարել, գոլեր խփել և օգտակար լինել թիմին, գրում է Armsport-ը։
Մթնոլորտը հիանալի էր, շատ երկրպագուներ, մարզադաշտում բոլորը թռչկոտում էին ու բղավում։ Ես նույնիսկ չէի սպասում, որ թիմում ինձ այդպես կընդունեն. բոլորը շատ ընկերասեր են։ Խաղացողները, անձնակազմը և մնացած բոլորը ողջունեցին ինձ, բոլորն օգնեցին տարբեր հարցերով։
The post Միշտ երազել եմ Իսպանիայում հայտնվելու մասին․ Զախարյան appeared first on ԳԱԼԱ.