«Եթե Սպերցյանը հեռանա, «Կրասնոդարին» անհրաժեշտ կլինի վերակառուցում». Սաֆոնով
Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնով խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին:
«Ունենք այն, ինչ ունենք: Ենթադրենք, եթե Էդիկը հեռանա մեկ շաբաթից կամ երկու տուր անց, ապա ես վստահ եմ, որ այդ երկու տուրերում նա առավելագույնս կաշխատի և թիմին կտա այն ամենն, ինչ հնարավոր է:
Եթե նա հեռանա, ապա թիմին անհրաժեշտ կլինի վերակառուցում: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, չգիտեմ՝ արդյոք Էդուարդը փոխարինելի՞ է, թե` ոչ»,- Սաֆոնովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել հոլանդական «Ֆեյենորդում» կամ «Այաքսում»:
2023/24 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 12 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
The post «Եթե Սպերցյանը հեռանա, «Կրասնոդարին» անհրաժեշտ կլինի վերակառուցում». Սաֆոնով appeared first on ԳԱԼԱ.