Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռյաբկով. «Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները»

Մոսկվան վստահ է, որ Բաքուն և Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։


Այդ հայտարարությամբ հուլիսի 21-ին Մոսկվայում Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության հիմնադրամի բարեկամների տարեկան հավաքում հանդես է եկել Ռուսաստանի  փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:


«Մենք համոզված ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում ողջամիտ  քաղաքական գործիչները պատասխանատու եղանակով են մոտենում այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում առաջ է տանում Ռուսաստանը: Կարծում եմ, մեր ջանքերը ցանկալի արդյունք կապահովեն և կհասցնեն խնդրի կարգավորման»,- ասել է Ռյաբկովը:


Նա ընդգծել է, որ ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում միայն «կայուն կարգավորման բանաձև է փնտրում և աշխատում է երկու երկրների  համար հասկանալի օրակարգի վրա»։


Ռյաբկովի փոխանցմամբ, Ռուսաստանը չի ցանկանա, որ իր  առաջարկներում որևէ կողմ աշխարհաքաղաքական մրցակցության տարր տեսնի «այսպես կոչված հավաքական Արևմուտքի հետ»։


«Մենք պատրաստ ենք օգնել կողմերին գտնել այն հանգրվանը, որտեղ  շահերը մերձենում են և որտեղ հնարավոր է արդյունք ապահովել պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի տեսքով»,- ասել է Ռյաբկովը։


Խոսելով Ղարաբաղի մարդասիրական իրավիճակի մասին, Ռյաբկովն ասել է, որ Ռուսաստանն արել է և կշարունակի անել ամեն ինչ ճգնաժամի հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus