Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ի աջակցության Արցախի ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում Երեւանում

Ի աջակցություն Արցախի ակցիայի մասնակցիներն այսօր հանրահավաք իրականացրին Մյասնիկյանի անվան հրապարակում։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։

Ակցիայի սկզբում արցախցի փոքրիկները երգեցին Արցախի օրհներգը։

Ելույթ ունեցավ Լյոկա անունով հայտնի արցախցի ռեպեր Կոլյա Շահգելդյանը։

«Բոլորս մեր պարտքն ենք համարում խմել սահմանին կանգնած տղերքի կենացը։ Ուզում եմ հարց տալ․ Ինչպե՞ս եք կարողանում խմել նրանց կենացը, հարգանքի տուրք մատուցել, բայց րոպեներ հետո ասել՝ «ամեն ինչ որոշված էր մեր փոխարեն, այդպես էլ պետք է լիներ։ Ուզում եք ասել՝ իմ ընկերները զոհվել են հանուն սուտ գաղափարի՞, ուզում եք ասել, որ իմ ընկերների հավատքն առ այն, որ միայն կռվելով կարող ենք մեր երկիրը պահել, սխա՞լ էր, ուզում եք ասել՝ Եռաբլուրի տղերքի պահանջը կարող ենք մերժե՞լ։ Հազարավոր տղերք իրենց կյանքը զոհեցին, որ Արցախում ապրող մանուկները խաղաղ ու երջանիկ ապրեն։ Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում, անգամ՝ մահանում սովից։ Մի՞թե ճանապարհը բացելու իմ պահանջն ավելի շատ քաղաքական բնույթ կարող է ունենալ, քան՝ մարդկային»,- ասաց նա։

Քաղաքացիները ելույթներից հետո այժմ երթ են անցկացնում Մաշտոցի պողոտայով։

The post Ի աջակցության Արցախի ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում Երեւանում appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus