Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակել են իրենց պահանջը

Ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակեցին իրենց պահանջը։

«ՀՀ կառավարությունից պահանջում ենք.

Հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից և վերջ տալ նմանօրինակ հայտարարություններին։

Ընդունել, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններն Ադրբեջանին դարձրել են էլ ավելի սանձարձակ, նպաստել են Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը և միջազգային հանրության պասիվ արձագանքին։ Ուստի՝ օր առաջ դադարեցնել նման հայտարարություններն ու գործողությունները։

Արցախին առնչվող բանակցություններում արտահայտել բացառապես Արցախի ժողովրդի կամքը։

Ներկայացնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ իր բազմաթիվ հիմնավորումներով։

Պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դրա իրացման արդյունքները, ինքնորոշման իրավունքը մեր ժողովրդի անքակտելի իրավունքն է, այն սակարկության առարկա չէ և անընդունելի է դրա շուրջ ցանկացած զիջողական քննարկում։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունների փոխարեն միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողություններն աշխարհին ներկայացնելու, պատշաճ դատապարտման և պատժիչ ու զսպիչ գործողությունների ուղղությամբ։

Ակտիվ ու հրատապ դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի ապաշրջափակման ու անվտանգության ապահովման նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմների կիրառման ուղղությամբ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու միջոցով։

Արցախի ժողովրդի շահերը հավուր պատշաճի պաշտպանելու անկարողության պարագայում զերծ մնալ Արցախի առնչությամբ որևէ զիջողական, պարտվողական հայտարարությունից, գործողությունից, նշաձողեր իջեցնելուց։

Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք՝ հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններից։

Դադարել միայն կոչերով հանդես գալուց և գործուն միջոցներ ձեռնարկել ստեղծված հումանիտար աղետից Արցախը հանելու ուղղությամբ։

Հստակ միջոցներ ձեռնարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախը Հայաստանին կապող միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ։ Միջանցքը վերցնել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի լրիվ վերահսկողության տակ՝ ինչպես նշված է եռակողմ հայտարարության դրույթներում։

Միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ամենօրյա ոտնձգությունները դադարեցնելու համար։ Ապահովել Արցախում այդպես էլ չհաստատված հրադադարը»։

The post Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները հրապարակել են իրենց պահանջը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus