Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արցախում շուրջ 15,000 քաղաքացի գործազուրկ է դարձել, գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարողներ. ՊԵԿ նախագահի տեղակալ

Այս պահին 14,600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց  աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 21-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։

«Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է կա՛մ աշխատատեղերի պահպանմանը, կա՛մ արդեն իսկ աշխատանքը կորցրած քաղաքացիների եկամուտների փոխհատուցմանը։ Այս ծրագրերից երեքը իրականացվել է Պետական եկամուտների կառավարման կոմիտեի միջոցով։ Վերջին ծրագիրն այս պահին ավարտին է հասցվում։ Երեք ծրագրերն էլ ուղղված են եղել տնտեսության առավելապես տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի դրամական միջոցների փոխհատուցմանը, որպեսզի հնարավոր լինի վճարել վարձու աշխատողների աշխատավարձերը և նրանցից պահվող հարկերը։ Այս ծրագրի շրջանակներում բյուջեից տրամադրվել է ավելի քան 1 մլրդ 937 մլն դրամ գումար, որն ուղղվել է 4600-ից ավելի վարձու աշխատողների աշխատավարձերի և նրանցից պահվող հարկերի փոխհատուցմանը»,- ներկայացրել է Ա. Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Արցախի տևական շրջափակման հետևանքով տնտեսությունում ձևավորված նոր իրողությունները, և քանի որ արդեն իսկ շատ ոլորտներում տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն չունեն շարունակելոը գործունեությունը, նշված ծրագրերը հիմնականում ութերորդ միջոցառմամբ փոխակերպվել են սոցիալական ուղղվածության, այսինքն՝ ուղղված են բոլոր չաշխատող անձանց, այդ թվում՝ անչափահասների և կենսաթոշակառուներին եկամուտների ապահովմանը։

«Շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն Արցախի ամբողջական պաշարումից հետո՝ 790 տնտեսավարող սուբյեկտներ։ Սա, իհարկե, իրական պատկերը չէ, քանի որ մեծ թվով տնտեսավարող սուբյեկտներ, որոնք այս պահին գործունեություն չեն իրականացնում, դեռևս հարկային մարմին դիմումներ չեն ներկայացրել՝ պաշտոնապես գրանցելու իրենց գործունեության դադարեցումը. գտնվում են, այսպես ասած, սպասողական վիճակում։ 2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում նաև 2023 թվականի առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ`  հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առևտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։

«Բնականաբար, հուլիս ամսում արդեն մի շարք այլ ոլորտներում ևս շրջանառության ահագին կրճատումներ կան: Այս  պահին տեղեկատվական բազզայում հուլիս ամսվա տվյալները չկան, սակայն ակնհայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարության բնագավառներում   շրջանառությունն արդեն իսկ հասել է, այսպես ասած, զրոյական ցուցանիշի»,- նշել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալը` հավելելով, որ այս ամենը շղթայական էֆեկտով  բերել է աշխատատեղերի կրճատման։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus