Իլհամ Ալիևը վերստին պնդում է՝ Ադրբեջանի բանակը «ավելի ուժեղ է, քան երեք տարի առաջ»
Ալիևը պնդել է, որ Ադրբեջանը «հիմնականում հաղթահարել է» Հայաստանից բխող սպառնալիքները, «բայց պետք է զգոն լինեն»։
«Չպետք է մոռանանք, որ չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներին, այսօր Հայաստանում, նրա հասարակության և նույնիսկ իշխանության մեջ կան որոշակի մարդիկ, ովքեր դեռ ապրում են ռևանշիստական գաղափարներով»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։