Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ադրբեջանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ․ Բայրամովը նորից դժգոհել է Հայաստանից

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները

Ջեյհուն Բայրամովը մյուս կողմին ներկայացրել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերը» (չակերտները Tert.am-ի)։

Նշվել է, որ Ադրբեջանի կողմից «ցուցադրված կառուցողական մոտեցումը բախվում է Հայաստանի մշտական ռազմաքաղաքական սադրանքներին» (չակերտները Tert.am-ի)։

Ընդգծվել է, որ «չնայած առկա մարտահրավերներին ու դժվարություններին, Ադրբեջանը մտադիր է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ» (չակերտները Tert.am-ի)։

Հելգա Շմիդտն ասել է, որ «ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը»։

Գլխավոր քարտուղար Հելգա Շմիտը «հետաքրքրություն է հայտնել այս ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացման հարցում»։

Ընդգծվել է «տարածաշրջանում խաղաղության հաստատման և լարվածության թուլացմանն ուղղված գործունեության կարևորությունը»։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus