Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետների արդյունքները

Լեհաստանում մեկնարկել են Եվրոպական երրորդ խաղերը, որին Հայաստանը գործուղել է 58 մարզիկ-մարզուհու։ Նրանք մասնակցելու են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ աթլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին։

Առայժմ մրցակցությանն առավել ակտիվ ներգրաված են Հայաստանի աթլետները, որոնցից երեքը հասցրել են մրցանակային տեղեր գրավել իրենց դիվիզիոնում։ Լևոն Աղասյանը գրավել է առաջին, Յանա Սարգսյանը՝ երկրորդ, իսկ Երվանդ Մկրտչյանը՝ երրորդ տեղը։

Եվրոպական խաղերում անցկացվում է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Անհատական հաշվարկ նախատեսված չէ։ Հայաստանի հավաքականը ելույթ է ունենում ամենացածր՝ երրորդ դիվիզիոնում։ Հայկական թիմի կազմում ընդգրկված է 12 մարզիկ և 9 մարզուհի։

Մրցակցային երկու օրվա արդյունքներով՝ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում իր դիվիզիոնի 15 թիմերի մեջ զբաղեցնում է 8-րդ տեղը։

  1. Իռլանդիա՝ 327 միավոր
  2. Ավստրիա՝ 320
  3. Իսրայել՝ 290
  4.  Մալթա՝ 247,5
  5. Բոսնիա-Հերցեգովինա՝ 238,5
  6.  Անդորրա՝ 196
  7. Վրաստան՝ 195
  8. Հայաստան՝ 170
  9. Ալբանիա՝ 169
  10. Հյուսիսային Մակեդոնիա՝ 163
  11. Չեռնոգորիա՝ 160
  12. Ադրբեջան՝ 129
  13. Սան Մարինո՝ 124
  14. Կոսովո՝ 95
  15. Լիխտենշտայն՝ 19

Այս դիվիզիոնի մրցումներն ավարտվելու են հունիսի 22-ին։

Հայ աթլետների արդյունքները

Եռացատկ, տղամարդիկ

Լևոն Աղասյանը (Հայաստան) 14 մասնակցի պայքարում 16,36 մետր արդյունքով գրավել է առաջին տեղը։ Այդ արդյունքը Աղասյանը գրանցել է 3-րդ փորձի ժամանակ։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ալեքսիս Կոպելոն (Ադրբեջան, 15,91 մետր) և Լաշա Գուլելաուրին (Վրաստան, 15,91 մետր)։

Եռացատկ, կանայք

Յանա Սարգսյանը (Հայաստան) 14 մարզուհիների պայքարում 13,06 մետր արդյունքով գրավել է 2-րդ տեղը։ Այդ արդյունքը Սարգսյանը գրանցել է առաջին փորձի ժամանակ։ Առաջին տեղը 13,38 մետր արդյունքով գրավել է Ադրբեջանը ներկայացնող Եկատերինա Սարիևան։

1500 մետր վազք, տղամարդիկ

Երվանդ Մկրտչյանը (Հայաստան) 3 րոպե 44,11 վայրկյան արդյունքով գրավել է 3-րդ տեղը։ Առաջին տեղում է ավստրիացի Ռաֆայել Պալիտշչը (3 րոպե 42,52 վայրկյան), երկրորդում՝ իռլանդացի Կատհալ Դոյլը (3 րոպե 43,36 վայրկյան)։ Մրցավազքին մասնակցել է 13 վազորդ, որոնցից մեկը վերջնագծին չի հասել։

Գնդի հրում, կանայք

Էլիսոն Հալվերսոնը (Հայաստան) 12 մարզուհիների պայքարում 11,79 մետր արդյունքով գրավել է 7-րդ տեղը։ Այդ արդյունքը Հալվերսոնը գրանցել է 3-րդ փորձի ժամանակ։ Առաջին տեղը 15,86 մետր արդյունքով գրավել է վրացուհի Սոֆիկո Շատիրիշվիլին։

400 մետր վազք, կանայք

Գայանե Չիլոյանը (Հայաստան) իր վազքահերթում 8 մարզուհիների պայքարում 57,47 վայրկյան արդյունքով գրավել է 6-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Չիլոյանը 6-րդն է՝ 15 մասնակցից։ Առաջին տեղը 51,55 վայրկյան արդյունքով գրավել է իռլանդուհի Շերլին Մաուդսլեյը։

Սկավառակի նետում, կանայք

Ժաննա Շահնազարյանը (Հայաստան) 13 մարզուհիների պայքարում 26,31 մետր արդյունքով գրավել է 11-րդ տեղը։ Այդ արդյունքը Շահնազարյանը գրանցել է առաջին փորձի ժամանակ։ Առաջին տեղը 57,17 մետր արդյունքով գրավել է իսրայելցի Էսթել Վալեանուն։

400 մետր վազք, տղամարդիկ

Դավիթ Սարգսյանը (Հայաստան) իր վազքահերթում 6 մարզիկների պայքարում 50,15 վայրկյան արդյունքով գրավել է 4-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Սարգսյանը 12-րդն է՝ 14 մասնակցից։ Առաջին տեղը 48,51 վայրկյան արդյունքով գրավել է Անդորրայի ներկայացուցիչ Պաու Բլասին։

5000 մետր վազք, կանայք

Մարի Սարգսյանը (Հայաստան) 14 մարզուհիների պայքարում 19 րոպե 14,22 վայրկյան արդյունքով գրավել է 11-րդ տեղը։ Առաջին տեղը 15 րոպե 32,39 վայրկյան արդյունքով գրավել է ալբանուհի Լուիզա Գեգան։

800 մետր վազք, տղամարդիկ

Ռոման Ալեքսանյանը (Հայաստան) իր վազքահերթում 7 մարզիկների պայքարում 1 րոպե 53,92 վայրկյան արդյունքով գրավել է առաջին տեղը։ Ընդհանուր հաշվարկում Ալեքսանյանը 6-րդն է՝ 14 մասնակցից։

3000 մետր սթիփլչեյզ վազք, տղամարդիկ

Սոս Հարությունյանը (Հայաստան) 13 մարզիկների պայքարում 10 րոպե 55,42 վայրկյան արդյունքով գրավել է 10-րդ տեղը։ Առաջին տեղը 8 րոպե 48,79 վայրկյան արդյունքով գրավել է Անդորրայի ներկայացուցիչ Նահուել Կարաբանան։

Մուրճի նետում, կանայք

Ժաննա Շահնազարյանը (Հայաստան) 11 մարզուհիների պայքարում 48,58 մետր արդյունքով գրավել է 8-րդ տեղը։ Այդ արդյունքը Շահնազարյանը գրանցել է 3-րդ փորձի ժամանակ։ Առաջին տեղը 71,69 մետր արդյունքով գրավել է Ադրբեջանը ներկայացնող Հաննա Սկիդանը։

100 մետր վազք, կանայք

Մարիաննա Բաղյանը (Հայաստան) իր վազքահերթում 12,41 վայրկյան արդյունքով գրավել է վերջին՝ 7-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Բաղյանը 11-րդն է՝ 14 մասնակցից։ Առաջին տեղը 11,57 վայրկյան արդյունքով գրավել է ավստրուհի Մագդալենա Լինդները։

100 մետր վազք, տղամարդիկ

Գոռ Հարությունյանը (Հայաստան) իր վազքահերթում 11,93 վայրկյան արդյունքով գրավել է վերջին՝ 6-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Հարությունյանը գրավել է վերջին՝ 13-րդ տեղը։ Առաջին տեղը 11,06 վայրկյան արդյունքով գրավել է անդորրացի վազորդ Գյուլեմ Արդերիու Վիլանովան։

Հեռացատկ, տղամարդիկ

Գոռ Բեգլարյանը (Հայաստան) 13 մարզիկների պայքարում 6,91 մետր արդյունքով գրավել է 9-րդ տեղը։ Այդ արդյունքը Բեգլարյանը գրանցել է 3-րդ փորձի ժամանակ։ Առաջին տեղը 7,73 մետր արդյունքով գրավել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Անդրեաս Տրայկովսկին։

110 մ արգելավազք, տղամարդիկ

Արամ Արամյանը (Հայաստան) որակազրկվել է, հաշվարկային տեղ չի գրավել։

Սկավառակի նետում, տղամարդիկ

Մանուկ Մանուկյանը (Հայաստան) 14 մարզիկների պայքարում 45,35 մետր արդյունքով գրավել է 8-րդ տեղը։ Այդ արդյունքը Մանուկյանը գրանցել է 2-րդ փորձի ժամանակ։ Առաջին տեղը 62,12 մետր արդյունքով գրավել է ավստրիացի Լուկաս Վեյբհայդինգերը։

100 մ արգելավազք, կանայք

Մելինե Ադամյանը (Հայաստան) իր վազքահերթում 15,52 վայրկյան արդյունքով գրավել է վերջին՝ 8-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Ադամյանը 8-րդն է՝ 13 մասնակցից։ Առաջին տեղը 12,82 վայրկյան արդյունքով գրավել է իռլանդուհի Սարահ Լևինը։

800 մետր վազք, կանայք

Էլլադա Ալավերդյանը (Հայաստան) իր վազքահերթում 8 մարզուհիների պայքարում 2 րոպե 11,17 վայրկյան արդյունքով գրավել է 7-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Ալավերդյանը 7-րդն է՝ 14 մասնակցից։ Առաջին տեղը 2 րոպե 03,39 վայրկյան արդյունքով գրավել է իռլանդուհի Լուիս Շանահանը։

400 մետր արգելավազք, կանայք

Էլիսոն Հալվերսոնը (Հայաստան) իր վազքահերթում 7 մարզուհիների պայքարում 1 րոպե 02,38 վայրկյան արդյունքով գրավել է 6-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Հալվերսոնը 6-րդն է՝ 12 մասնակցից։ Առաջին տեղը 57,02 վայրկյան արդյունքով գրավել է ավստրուհի Լենա Պրեսլերը։

400 մ արգելավազք, տղամարդիկ

Արամ Արամյանը (Հայաստան) իր վազքահերթում 7 մարզիկների պայքարում 57,84 վայրկյան արդյունքով գրավել է 6-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկում Արամյանը գրավել է նախավերջին՝ 13-րդ տեղը։ Առաջին տեղը 55,76 վայրկյան արդյունքով գրավել է ադրբեջանցի Ջավիդ Մամադովը։

Մուրճի նետում, տղամարդիկ

Վանիկ Առաքելյանը (Հայաստան) 18,63 մետր արդյունքով գրավել է վերջին՝ 11-րդ տեղը։ Այդ արդյունքն Առաքելյանը գրանցել է առաջին փորձի ժամանակ։ Առաջին տեղը 63,83 մետր արդյունքով գրավել է իռլանդացի Սեան Մոքլերը։

4×100 մետր փոխանցումավազք, կանայք

Մարիաննա Բաղյան, Ինգա Շեկոյան, Մելինե Ադամյան, Գայանե Չիլոյան կազմով հանդես եկած Հայաստանի հավաքականը 48,95 վայրկյան արդյունքով իր վազքահերթում գրավել է նախավերջին՝ 6-րդ տեղը։ Հայկական քառյակն առաջ է անցել վրացուհիներից։ Բաղյանը մրցատարածությունը հաղթահարել է 13,05, Շեկոյանը՝ 12,59, Ադամյանը՝ 12,37, Չիլոյանը՝ 10,94 վայրկյանում։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի հավաքականը 7-րդն է՝ 11 թիմից։ Առաջին տեղը 44,18 վայրկյան արդյունքով գրավել է Ավստրիայի քառյակը։

4×100 մետր փոխանցումավազք, տղամարդիկ

Արամ Արամյան, Գոռ Հարությունյան, Ռոման Ալեքսանյան, Դավիթ Սարգսյան կազմով հանդես եկած Հայաստանի հավաքականը 45,53 վայրկյան արդյունքով իր վազքահերթում գրավել է վերջին՝ 5-րդ տեղը։ Արամյանը մրցատարածությունը հաղթահարել է 12,50, Հարությունյանը՝ 11,08, Ալեքսանյանը՝ 11,70, Սարգսյանը՝ 10,25 վայրկյանում։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է վերջին՝ 12-րդ տեղը։ Առաջին տեղը 39,57 վայրկյան արդյունքով գրավել է Իռլանդիայի քառյակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էլինա Դանիելյանը և Շանթ Սարգսյանը դարձել էին կայծակնային շախմատի զույգերով խաղի Եվրոպայի չեմպիոն։ Այդ առաջնությունը ներառված էր Եվրոպական խաղերի հարակից միջոցառումների ծրագրում։

Հայաստանը հունիսի 22-ին Եվրոպական խաղերում ներկայացուցիչներ է ունենալու աթլետիկայում, ջրացատկում, կարատեում և հրաձգությունում։

The post Եվրոպական խաղեր. Հայաստանի աթլետների արդյունքները appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus