Նատալի Լուազոն Գորիսում քննարկել է Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և վերոնշյալ ենթահանձնաժողովի պատվիրակությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր, Բերձորի միջանցքի փակ լինելու հետևանքները, նաև ԵՄ-ի կողմից Սյունիքի դիմակայունության բարձրացման ու զարգացման ծրագրերին ուղղված օժանդակությունը։
The post Նատալի Լուազոն Գորիսում քննարկել է Սյունիքին ու Արցախին առնչվող անվտանգային հարցեր appeared first on ԳԱԼԱ.