Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սևանա լճի ափամերձ հատվածում`արգելված տարածքում հանք է շահագործվել. վարչական վարույթ է հարուցվել

Սևանա լճի ափամերձ հատվածում՝ հենց մայրուղու կողքին հանք է շահագործվել։ Օրը ցերեկով այստեղ տրակտոր է աշխատել, խճաքար են տարել։ Սևանի ավազանում նման գործունեությունը արգելված է, օրենքով այստեղ որևէ հանք գործել չի կարող։


Ափամերձ հատվածում աշխատող տրակտորի մասին երեկ բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրող Նարինե Կիրակոսյանն է ահազանգել և միայն դրանից հետո շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց՝ ոստիկաններն ընդերքօգտագործման ապօրինի դեպք են հայտնաբերել:


«Ես ահազանգեցի առաջին հերթին Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի վարչության պետին, այդ պահին մի տրակտոր էլ, երկու բեռնատար տեսանք, արձանագրեցինք, երկար չենք կարողացել մնալ», - ասաց Կիրակոսյանը:


Օրենքի խախտման այս դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կզբաղվի՝ վարչական վարույթ է հարուցվել:


Ինչպե՞ս են աշխատող տեխնիկան ու հսկա փոսերը վրիպել պատկան մարմինների աչքերից։ Սևան ազգային պարկից արդարանում են՝ փորձում են հսկել, բայց միշտ և ամենուրեք լինել չեն կարող. - «Կլինեն մարդիկ, երբ շատ հաճախ մեզ էլ են ասում՝ պատերը քանդվել է, պետք է վերանորոգվեն, որտեղի՞ց, ինձ թվում է ընթացքում ճանապարհ կգտնեն ինչ-որ հանքեր օրինական գործեն ու այդտեղից օգտվեն մեր ժողովուրդը, որպեսզի նման բաների չգնան»:


Ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Պողոս Մարտիրոսյանի տեղեկություններով, օրինախախտները ոչ բիզնեսմեններ են, ոչ էլ առանձին ընկերություններ, սովորական քաղաքացիներ են, այսպիսի քայլերի են դիմում՝ տարբեր կարիքներ հոգալու համար։


«Ազատությանն» այսօր իրավախախտների անունները պարզել չհաջողվեց։ Մարտիրոսյանը պատմում է՝ դեռ վաղուց, խորհրդային շրջանից մարդիկ այստեղից գալիս ավազ, խճաքար էին տանում. - «Օգտագործվել է, այստեղից խճաքարեր են դուրս բերել և այս ճանապարհները դրանով են կառուցել: Այդ տարիներից ոնց որ թե սովորույթի համաձայն փորձել են այստեղից դուրս բերել խճաքար, երևի լիցքեր անելու համար»:


Նույն վայրում նման դեպք մի քանի ամիս առաջ էլ էր եղել, նման ապօրինություններ Սևանա լճի ափամերձ հատվածներում պարբերաբար կրկնվում են։ Ինչո՞ւ շարունակ կրկնվող խախտումները դաս չեն լինում և չեն վերացվում, վերահսկողությունը բավարար չէ՞։ Նախարարության ենթակայության տակ գործող Սևան ազգային պարկի պաշտոնյան հավաստիացնում է՝ հետևություններ կանեն։ Մարտիրոսյանը պարզաբանում է՝ ուժեղացված հսկողություն իրականացնում են գիշերային ժամերին, սակայն, փորձը ցույց է տալիս, որ օրվա ընթացքում էլ է պետք:


«Հիմա մենք ամեն ինչ արել ենք, նվազագույնի ենք հասցրել, որ այսպես բացառենք, ի սպառ չլիներ նման բան, ուղղակի դա չի կարող, նվազագույնի ենք հասցրել, ռիսկերը նվազեցրել ենք», - նշեց Մարտիրոսյանը:


Սևանա լճի ափին ընդերքօգտագործման այս ապօրինի դեպքը բացահայտած լրագրողը, մինչդեռ վստահ է՝ վերահսկողությունը շատ թույլ է. «Հիմա մենք զարգացնում ենք պարեկների ծառայություն, ոստիկանություն և այլն, բայց չենք զարգացնում ո՛չ սոցիալական, ո՛չ առողջապահական, ո՛չ բնապահպանության ոլորտում վերահսկողությունները: Առանց պետական վերահսկողության պետության մեջ շատ դժվար է, որովհետև կարգ ու կանոնին պետք է սովորեցնել»:


Նման ապօրինություններ այլ մարզերում էլ են լինում։ Պետական եկամուտների կոմիտեն անցած տարի, օրինակ, Արմավիրում էր խոշոր խախտում հայտնաբերել՝ առանց թույլտվության 16 հազար խորանարդ մետր ավազ էին հանել՝ շուրջ 40 միլիոն դրամ արժողությամբ։ Նույն մարզում նման դեպք նաև այս տարի է կրկնվել՝ ամիսներ առաջ։




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus