Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել ու դատարան է փոխանցել հայ ռազմագերիների դեմ հարուցված գործը
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել ու ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել իր կողմից «հայկական դիվերսիոն խմբի» (չակերտները Tert.am-ի) անդամներ ներկայացվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:
Նրանք մեդադրվում են «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով» (չակերտները Tert.am-ի):
Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ։ Դեպքի մասին պաշտոնապես առաջինը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ նրանք ներկայացնելով որպես դիվերսանտներ։