Twitter ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն, ամերիկացի մեծահարուստ Իլոն Մասքը հայտնել է, որ առաջիկա վեց շաբաթում կազատի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Մասքի խոսքով, ինքն արդեն որոշել է, թե ով կլինի նոր գլխավոր տնօրենը, ակնարկել է, որ թեկնածուն կին է, սակայն նրա անունը չի հայտնել:
«Անցումային փուլում ես՝ որպես կառավարիչների խորհրդի նախագահ և տեխնիկական գծով տնօրեն, պետք է վերահսկեմ արտադրանքը, ծրագրաշարը և համակարգերը»,- Twitter-ում գրել է Մասքը:
Ենթադրվում է, որ այդ որոշումը կփարատի Մասքին պատկանող մյուս ընկերության՝ էլեկտրամեքենաներ արտադրող Tesla-ի ներդրողների մտահոգությունները: Tesla-ի բաժնետոմսերի գինն այդ հայտարարությունից հետո 2.4 տոկոսով բարձրացել է:
Tesla-ի ներդրողներից շատերին վերջին շրջանում մտահոգել է այն, որ Մասքը չափից շատ ուշադրություն և ժամանակ է տրամադրում Twitter-ին:
2022 թվականին ձեռք բերելով Twitter-ը, Մասքը կտրուկ փոփոխություններ է կատարել, արագ և պաշտոնանկ է արել գլխավոր տնօրեն Պարագ Ագրավալին և բարձրաստիճան մի շարք այլ ղեկավարների: