Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարն ամբողջությամբ արգելափակվել է

Ստեփանակերտից հայտնում են՝ ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։


«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն», - ասված է տարածած հաղորդագրությունում։


Շրջափակման ընթացքում Արցախում արդեն չորրորդ անգամն է խափանվում գազամատակարարումը։ Ավելի վաղ էլ՝ հունվարի 9-ին վթարվել է Հայաստանից մտնող հոսանքի գիծը, Ստեփանակերտի հաղորդմամբ, ադրբեջանական կողմը չի թողնում այն վերանորոգել։ Ստեփանակերտն այսօրվանից անցնում է հոսանքի հովհարային անջատումների նոր ռեժիմի՝ քաղաքացիները օրական երկու անգամ երեք ժամ տևողությամբ էլեկտրաէներգիա չեն ունենա։ Անջատումների ժամանակացույցը պարբերաբար թարմացվում է։




 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus