Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանում նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, տեսնելով ոստիկաններին, իջել է մեքենայից և կասկածելի փաթեթը կուլ տվել, ինչից հետո ինքնազգացողությունը վատացել է․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։

Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնում են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus