Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տեսանյութը տրամադրողը վստահեցնում է՝ այնտեղ լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների բղավոցները. «5-րդ ալիք»-ը՝ հրդեհի տեսանյութը տարածելու մասին

Երեկ՝ հունվարի 20-ին, «5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հիմնական և ամփոփիչ թողարկումների ժամանակ ցուցադրվել են Ազատ գյուղի զորամասի հրդեհի կադրերը՝ համր, առանց բնական ձայնի զուգորդման, հայտնում են «5-րդ ալիքից»։

«Նույն կադրերը՝ ոչ համր, տեղադրվել են նաև «5-րդ ալիքի» յութուբյան ու ֆեյսբուքյան էջերում՝ հետևյալ ուղեկցող տեքստով. «Հարգելի՛ հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյությում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»:

Բայց սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր այս հրապարակումը դարձրել են քննարկման թեմա:

Մեկնաբանությունների հեղինակների մի մասը, խիստ ազդված տեսածից ու լսածից, սրտաշարժ գրառումներ է արել, մի մասն էլ՝ իշխանության քարոզչական բրիգադից, ազգային ողբերգության այս ծանր պահին առիթն օգտագործել է «5-րդ ալիքի» դեմ մանիպուլյացիոն նոր գրոհ սադրելու և հանրային բանավեճի թիրախը փոխելու համար:

Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել», - նշված է պարզաբանման մեջ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus