Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանում քննարկում են ՈւԵՖԱ-ից Ասիայի կոնֆեդերացիա տեղափոխվելու հարցը

Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն քննարկում է ՈւԵՖԱ-ից՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունիցից AFC՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա տեղափոխվելու հնարավորությունը:


«Համոզված չեմ, որ որոշոմը կընդունվի, բայց իրավիճակը քննարկում է պահանջում»,- ասել է գործադիր կոմիտեի նախագահ, «Գազպրոմնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դյույովը:


Նրա խոսքով, դեռ ամիսներ առաջ ինքը վաղաժամ կհամարեր Ասիայի կոնֆեդերացիային միանալու տարբերակը, բայց հիմա անհրաժեշտ է դա քննարկել:


Դյուկովը նշել է, որ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ այդ թեման չի քննարկել:


«Մենք դեռ ՈւԵՖԱ-ի անդամ ենք, նրանք մեզ եվրոպական ընտանիքի անդամ են համարում: Մենք իրականացնում ենք բոլոր ծրագրերը: Մեր կողմից տգեղ կլիներ նրանց գլխի վրայով զրույցներ սկսել Ասիայի կոնֆեդերացիայի հետ».- ասել է Դյուկովը:


ՈւԵՖԱ-ն՝ Ուկրաինայի վրա հարձակման կապակցոտթյամբ, սառեցրել է Ռուսաստանի ֆուտբոլային ակումբների և հավաքականի մասնակցությունը եվրոպական մրցաշարերին


Վերջին շրջանում Ռուսաստանի մարզական շրջանակներում  մեկնաբաններն ակտիվորեն քննարկում են Ասիայի կոնֆեդերացիային միանալու հարցը: Դյուկովը դարձավ առաջին պաշտոնյան, ով հրապարակավ խոսեց դրա մասին:


Եթե ռուսները միանան Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային, ապա հավանաբար, կստանան պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հնարավորություն, քանի որ Ասիայի երկրների մեծ մասը չեզոք դիրքորոշում ունի Ուկրաինայում ընթացող պատերազմի հարցում:


Բայց այդ դեպքում ռուսական ակումբները կզրկվեն եվրոպական ակումբային մրցաշարերին մասնսակցելու նույնիսկ տեսական հնարավորությունից և ստիպված կլինեն պայքարել Ասիայի ակումբային գավաթների համար:


Ըստ «Ազատության» ռուսական ծառայության հաղորդագրության, Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչը դեմ չէ ֆեդերացիայի փոփոխությանը:


«Հայտնի չէ, թե ինչքան պետք է սպասենք Եվրոպա վերադառնալու համար, ուրեմն եկեք տեղափոխվենք Ասիա»,- ասել է Վալերի Կարպինը: 


Մինչդեռ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը կտրականապես դեմ է այդ գաղափարին:


«Ուզում եք գնալ  ճահի՞ճ: Այնտեղ հսկայական տարածություններ են և աղքատ ֆեդերացիա».- ասել է Կոլոսկովը:


Ռուսաստանի հացաքականը պատժի ենթարկվելուց և պաշտոնական մրցաշարերից վտարվելուց հետո երեք ընկերական հանդիպում է անցկացրել, 2-1 հաղթելով Ղրղըզստանին և 0-0 խաղալով Ուզբեկստանի  և Տաջիկստանի հետ:


Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականն էլ հոկտեմբերի վերջին հայտնել է, որ հրաժարվում է նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում ռուսների հետ նախատեսված խաղից:


Խորհրդային Միությունը 1954 թվականին է միացել ՈւԵՖԱ-ին, և Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո պահպանել է անդամի կարգավիճակը:


Ռուսաստանն աշխարհագրորեն գտնվում է և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում: Մի շարք երկրներ, որոնց տարածքն ամբողջությամբ կամ մասամբ գտնվում է Եվրոպայում, անդամակցում են ՈւԵՖԱ-ին: 


Այդ ցանկում են Թուրքիան, Ղազախստանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը և Իսրայելը:


Հակառակ օրինակներ, որ երկիրը մասամբ գտնվի Ասիայում և անդամակցի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային՝ չկա: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus