Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում (H խումբ) Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Բազելին»։
Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց դաշտի տերերի ֆուտբոլիստ Դարիան Մալեսը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
27-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեց Արտակ Դաշյանը։ Վերջինս դարձավ «Փյունիկի»՝ եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլում առաջին գոլի հեղինակը։
Թիմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվով։
54-րդ և 76-րդ րոպեին Վուտեր Բյուրգերը 2 գոլ խփեց և ապահովեց «Բազելի» 3։1 հաշվով հաղթանակը։
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Փյունիկը» կհյուրընկալի «Սլովանին», իսկ «Բազելը» կմրցի «Ժալգիրիսի» հետ։