Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Սա դրական փոփոխություն չէ». Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը:

«Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Զարեհ Սինանյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus