Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

35 աստիճան ջերմություն, ծանր օդ. ինչո՞ւ ամռան տոթին ավտոբուսներում օդորակիչները չեն միացվում

35 աստիճան ջերմություն ու ծանր օդ. ավտոբուսներով երթևեկող երևանցիները շոգի դեմ պայքարում են ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով՝ մեկն ավանդական հովհարով, մյուսը փոքրիկ՝ գրպանի օդափոխիչով։ Նոր ավտոբուսները թեև հագեցած են օդափոխման համակարգով, սակայն գրեթե ոչ մի մեքենայում դրանք միացված չեն:


Ինչո՞ւ գոնե ամռան տոթին օդորակիչները չեն միացվում, երբ նոր ավտոբուսները ներկայացնելիս քաղաքային իշխանություններն առանձնահատուկ շեշտում էին այս համակարգերի առկայության մասին։ Քաղաքապետարանից պարզաբանում են՝ ամռանը օդորակիչներն ըստ կարգի պետք է միացված լինեն, սակայն, պատահում է այնպես, որ ուղևորներից ոմանք հակառակն են պահանջում, դեմ են օդորակիչներին։


«Ուղևորների մեջ էլ են վիճաբանություններ եղել, մեզ ասել են՝ նման դեպքեր եղել են, որ իրար մեջ վիճել են, առաջին խումբը երկրորդին ասել է՝ լուսամուտները բացեք, էդպես յոլա գնացեք: Այսինքն՝ կոնֆլիկտի պատճառ է դառնում երթևեկության ընթացքում», - ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանը:


Այն որ այս օդափոխման համակարգերին դեմ մարդիկ կան, նաև մեր անցկացրած հարցումն է վկայում, բայց արդյո՞ք բոլոր ավտոբուսներում է ծագում այդ վեճը։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, բնականաբար, շատ կցանկանար, որ զով ավտոբուսով երթևեկեր։


Նոր ավտոբուսներից մեկը վարող Դավիթ Փայլևանյանը չի թաքցնում՝ օդափոխման համակարգերը հիմնականում չեն էլ միացվում. «Ժողովուրդը բացում ա պատուհանները, կեսն էլ ասում ա՝ հիվանդանում եմ, թոքաբորբ եմ ընկնում»:


Արդյոք օդորակիչները չմիացնելու պատճառը վառելիքի խնայողությունն է. քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Լևոն Սարդարյանն ասում է՝ նման խնդիր չկա. «Բնականաբար, վարորդների առաջ խնդիր դրված չէ խնայողություն անել կամ իրենք առավել ևս այդ խնայողության շահառուն չեն»:


Կանգառներում քաղաքացիներից ոմանք անգամ տեղյակ էլ չէին, որ նոր մեքենաներում օդորակիչներ կան:


Այս նոր ավտոբուսները ներկայացնելիս քաղաքային իշխանությունները մի շարք այլ առավելություններ էին թվարկում՝ վարորդները գումարի հետ գործ չեն ունենա, անպայման կկրեն հատուկ համազգեստներ և այլն։ Ամիսներ անց, սակայն, բոլորովին հակառակ պատկերն է։




Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո տարեվերջին քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը երեկ «Ազատության» եթերում ընդգծեց՝ տրանսպորտային բարեփոխումը միայն շարժակազմի ձեռքբերումը չէ, նախատեսում են հոկտեմբերին հանրային տրանսպորտի վերահսկման կենտրոն ունենալ, որը հնարավորություն կտա հետևել բոլոր մեքենաներին:


«Բայց մինչ այդ, կարծում եմ, մեկ ամսվա ընթացքում արդեն օպերատիվ խումբ կլինի, որտեղ էլեկտրոնային արդեն կկարողանանք եղած տրանսպորտային միջոցները կառավարել, այնուհետև հոկտեմբերին ամբողջական փաթեթը որպես այդպիսին պատրաստ կլինի», - ասաց քաղաքապետը:


Ե՞րբ վերջնականապես կլուծվի Երևանի տրանսպորտի խնդիրը։ Պաշտոնավարումը 23-ի սեպտեմբերին ավարտող քաղաքապետը խոստանում է, որ մինչև այդ տարվա ավարտը աշխատանքների 70-80 տոկոսն արված կլինի։


 


 


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus