Meta-ն, Facebook-ը և Instagram-ը Ռուսաստանում արգելվել են
WhatsApp հավելվածի աշխատանքը չի արգելափակվել, քանի որ այն չի կարող օգտագործվել որպես սոցցանց: Սակայն Ռուսաստանի Հանրային պալատում համացանցի օգտատերերի իրավունքների պաշտպանության աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանրդ Մալկևիչը հայտարարել է, թե անհրաժեշտ է արգելել նաև այդ հավելվածը:
«Ինչու՞ է բացառություն արվում դրա համար: Չէ՞ որ WhatsApp-ն այդ ընկերության արտադրանքն է: Մենք բազմիցս պնդել ենք, որ պետական չինովնիկներին պետք է արգելել օգտվել այդ հավելվածից, քանի որ այն կարող է հսկվել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»,- ասել է Մալկևիչը:
Ռուսաստանի դատախազությունն օրեր առաջ հայտարարել է, որ Meta ընկերությունը նպաստում է աշխարհում Ռուսաստանի նկատմամբ ատելության աճին և Ռուսաստաի ներսում թշնամանքի տարածմանը: