ԵՄ-ն Ադրբեջանին հատկացրել է 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Ֆինանսական աջակցության մասին հայտնել է ԵՄ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Վարհեյնը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին։