Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը իրեն պատկանող Virgin Galactic ընկերության հրթիռակրով թռել է տիեզերք:
Ինչպես հաղորդում է CBS News-ը, հրթիռակրում Բրենսոնից բացի կա երկու օդաչու և երեք ուղևոր:
Այն թռչելու է 15-20 կիլոմետր բարձրության վրա, ապա տիեզերանավն անջատվելու է հրթիռակրից, միացնելու է իր իսկ հրթիռային շարժիչը և հասնելու 80 կիլոմետր բարձրության: Անձնակազմի անդամները մոտ չորս րոպե կլինեն անկշռության վիճակում: Այնուհետև օդաչուները կսկսեն վայրէջքը:
Richard Branson lifted off to space today on #Unity22 Virgin Galactic, marking a historic spaceflight https://t.co/JnnHUZpagi pic.twitter.com/4tCjy2UQyj
— CBS News (@CBSNews) July 11, 2021