Հունիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Scania մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն …
The post Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Scania մակնիշի բեռնատարը. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.
Հունիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Scania մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Կապանի բնակիչ, 11-ամյա Հայկ Ստեփանյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
The post Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Scania մակնիշի բեռնատարը. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.