Նիկոլական Հայաստանը դարձել է մի քաոտիկ իրողություն։ Ինչպես գիտեք՝ կառավարությունը խնդիրներ ունի պահեստազորի զինծառայողների, ԱԻՆ, պետանվտանգության, ոստիկանության սպաների արձակուրդայինների վճարման հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Խնդիրը կարգավորելու համար Ցոլակ Խաչատրյանի գլխավորությամբ ստեղծված էր նախաձեռնություն։ Մարդիկ բոլոր դատերում հաղթել են։ Գոյացել է մոտ 150 մլն դոլարի պարտք։ Կառավարությունը, ՊՆ-ն, մյուս գերատեսչությունները հրաժարվում են այդ պարտքերը վճարել։ Մայոր Խաչատրյանը սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհվեց Ջեբրաիլում։ Ներկայումս նախաձեռնության աշխատանքները շարունակում է համակարգել պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը։ Առայժմ արդյունք չկա։ Է ի՞նչպես վճարեն օրինական պարտքերը, եթե իմքայլականներին պարգևավճարի գումարները չեն հերիքում։
p.s. Առաջիկայում գրելու ենք նաև ավտոներկրողների ԱԱՀ պարտքի մասին։ 2018 և 2019թթ բյուջե փող մուտքագրեցին։ Բա ԱԱՀ-ը ո՞վ պետք է հետ տա։ Ազատություն կուսակցությունն այս պարտքերը ի գիտություն է ընդունում։ Դրանք պետք է ներառվեն պետության պարտքի մեջ և կարճ ժամկետներում վճարվեն»,- գրել է նա։