ՀԱՄԱՍ-ը հերքում է իր առնչությունը Բելառուսի տարածքում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հերքել է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպին իր առնչությությունը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
ՀԱՄԱՍ-ի խոսնակի խոսքով՝ շարժումը «բացարձակ կապ չունի դրա հետ»:
«Մենք չենք դիմում մեթոդների, որոնք կարող են լինել կասկածելի խմբավորումների գործողություններ, որոնք նպատակ ունեն դեմոնիզացնել ՀԱՄԱՍ-ը և խանգարել Պաղեստինի ժողովրդի և նրանց օրինական դիմադրության նկատմամբ ընդհանուր համակրանքը»:
Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Ryanair ինքնաթիռի ականապատված լինելու մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստով ստացվել է ՀԱՄԱՍ կազմակերպության անունից: