Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե Հայրենիքը հանձնողների դեմ հաստատակամ ու պատվախնդիր լինեինք, կապիտուլյանտներն այսօր խորհրդարանում չէին ծափահարի միմյանց. Արտակ Զաքարյան

Կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել, գցել իր վրայից պատասխանատվությունն ու արդյունքում՝ հաջորդ աղետը բերել հայ ժողովրդի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Վերջին հինգ ամիսներին, կապիտուլյանտն իր ուսապարկերին բացատրում էր, որ «մի՛ վախեցեք, հայ ժողովրդի որոշ մասի մոտ դավաճանությունն ու վտանգը չգիտակցելն ընդունված կատեգորիաներ են, հետևաբար խաբելը՝ շատ հեշտ է»։ Այսօր ուսապարկերը համաձայնեցին ու ծափահարեցին իրենց առաջնորդին։ Ուրիշ բան չկա։ Սա է մեր իրականությունը։

Մենք բոլորս՝ քաղաքական գործիչը, զինվորականը, ոստիկանը, հանրային ծառայողը, գործարարը, ուսուցիչը, բժիշկը, արվեստագետը, դիվանագետը, գիտնականը, շինարարը, ուսանողը, հողագործը, տաքսիստն ու մատուցողը, եթե Հայրենիքը հանձնողների դեմ հաստատակամ ու պատվախնդիր լինեինք, կապիտուլյանտներն այսօր խորհրդարանում չէին ծափահարի միմյանց։
Սա նաև հետևանքն է այն բանի, որ քաղաքական դաշտը, Հայրենիքի արյունաքամ վերքերը թողած, կասկածը չպարզաբանած դավաճանության պայմաններում՝ արտահերթ ընտրության հարց է քննարկում։

Մտածեք խնդրում եմ այս մասին, մինչև քննադատելը։ Ամենահեշտ բանն այսօր հասարակությանը քննադատելն է։ Ի՞նչ ենք անում մենք, որպեսզի մարդիկ գիտակցեն, որ կապիտուլյանտը կործանում է բոլորին։ Այն ինչ անում ենք, արդյոք բավարա՞ր է։ Իսկ կապիտուլյանտը շարունակում է ջանասիրաբար կեղծել, ստել, մեղավորներ փնտրել, գցել իր վրայից պատասխանատվությունն ու արդյունքում՝ հաջորդ աղետը բերել հայ ժողովրդի գլխին։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus