Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լուծման տարբերակներից մեկն այն է, որ նախագահը դիմի Սահմանադրական դատարան. Ի՞նչ է քննարկել Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի և Արման Աբովյանի հետ. News.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

News.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։

«Ինչ-որ հատուկ բան քննարկման առարկա չի եղել։ Քննարկվել է, թե այսօրվա իրավիճակն ինչպես կարելի է հանգուցալուծել, որ ավելի ծայրահեղ վիճակ չառաջանա»,- նշեց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք քննարկվե՞լ է այն խնդիրը, որ նախագահը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Սիմոնյանն ասաց. «Բոլոր հնարավոր լուծման տարբերակները քննարկվել են։ Նայել ենք այս խնդրի լուծման համար ինչ հնարավոր տարբերակներ կան։ Տարբերակներից մեկը, որ նախագահը դիմի Սահմանադրական դատարան»։

News.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ ինքը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը.

«Երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի մասին է խոսվել։ Ես վերահաստատեցի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում ոչինչ չի փոխվել, եւ մենք մնում ենք այն համոզման, որ այդ ծանրագույն ճգնաժամը հանգուցալուծելու համար կա մեն միակ  ճանապարհ՝   Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության հրաժականը։ Փոխանակվեցինք մտքերով, վերլուծություններով, որ ասենք՝ կոնկրետ թիրախավորել ենք ինչ-որ թեմա՝ ոչ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus