Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտակարգ դեպք Արարատում. ծննդատան շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայում են լուսային փարոսիկները, իսկ կովի տերն էլ զրույցում ասում էր. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն:

Եթե արտաքին լուսավորությունն ու լուսային փարոսիկիները լինեին, ապա դեպքը տեղի չէր ունենա: Ես էլ եմ վարորդ, ես էլ եմ հասկանում, որ Honda-ի վարորդը այդքան էլ մեղք չունի:

Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Արտակարգ դեպք Արարատում. ծննդատան շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus