Նավալնին կտեղափոխվի Գերմանիա. Օմսկի հիվանդանոցի բժիշկները համաձայնություն են տվել
ՌԴ Օմսկի հիվանդանոցի բժիշկները, որի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, թույլ են տվել նրան բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա: Այս մասին հայտնում է meduza.io-ն՝ հղում անելով Օմսկի «Գորոդ55» հրատարակությունը:
Որոշումը կայացվել է խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է ընդդիմադիր գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան: Նավալնին Օմսկից կտեղափոխվի մի քանի ժամվա ընթացքում:
Օգոստոսի 21-ի առավոտյան Օմսկի հիվանդանոցի բժիշկները թույլ չէին տվել Նավալնիին տեղափոխել՝ նրա անկայուն վիճակի պատճառով: Նավալնիին պատրաստ են ընդունել Բեռլինի Charite կլինիկայում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 20-ին, առավոտյան ժամը 7:00-ին, Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացրել էր, որ նա վատ է զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նավալնին շտապ հոսպիտալացվել էր Օմսկի հիվանդանոցում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Աղբյուր՝ meduza.io
The post Նավալնին կտեղափոխվի Գերմանիա. Օմսկի հիվանդանոցի բժիշկները համաձայնություն են տվել appeared first on ԳԱԼԱ.