Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Միջին Ասիայի հարյուրավոր քաղաքացիներ «գրավել» են ՌԴ Կինել քաղաքի երկաթուղային կայարանը. գիշերում են բաց երկնքի տակ

Միջին Ասիայի երկրների հարյուրավոր քաղաքացիներ մեկնում են ՌԴ Սամարայի շրջան. նրանք հասնում են շրջկենտրոն՝ Կինել, և հաստատվում տեղի երկաթուղային կայարանում:

Կայարանում տեղակայված ներգաղթյալների թիվն աճում է ամեն օր: Օրեր առաջ նրանց թիվը 400 էր, այժմ`900-ից ավելի: Միգրանտները Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից են, Նիժնի Նովգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Ռոստովի, Տուլայի, Տվերի, Ռյազանի շրջաններից, ինչպես նաև Մորդովիայի հանրապետությունից:

Նրանք բոլորը հույս ունեն շուտով հասնել հայրենիք, որի սահմանները փակված են կորոնավիրուսային համավարակի պատճառով: ԽՍՀՄ նախկին հանրապետությունների այն քաղաքացիները, որոնք մնացել են առանց աշխատանքի և ապրուստի միջոցի, այստեղ սպասում են գնացքի:

Դեռեւս մայիսին միգրանտները սկսեցին ժամանել Սամարայի շրջանի ռուս-ղազախական սահմանի այս հատվածը՝  հավատալով, որ իրենց հաջողվելու է Ղազախստանի տարածքով տուն մեկնել: Այդ ժամանակ Բոլշայա Չեռնիգովկա գյուղի տարածքում նրանք նույնիսկ վրանային ճամբար հիմնեցին հազար մարդու համար, որոնց ջուր և սնունդ էր մատակարարվում: Կազմակերպվեց Ուզբեկստանի քաղաքացիների տեղափոխումը Ղազախստանի տարածքով:

Գրանցվում են նաեւ միջադեպեր. օգոստոսի սկզբին Սամարայի շրջանում  միգրանտները գրոհեցին սահմանային անցակետը: Հարյուրավոր մարդիկ փորձում էին հատել Ղազախստանի հետ սահմանը եւ քարեր էին նետում սահմանապահների ուղղությամբ: Իրավիճակը մի քանի անգամ կրկնվել է հունիսին:

Այժմ էլ Կինել քաղաքի կայարանը կրկին «գրավված» է հարյուրավոր մարդկանց կողմից, ովքեր փափագում են տուն հասնել: Ներգաղթյալները պատմել են, որ համերկրացիներից շատերն իրենց խոստացել են գնացքով տեղափոխել, ինչի համար մինչև 20,000 ռուբլի գումար են վերցրել, բերել են Սամարայի շրջան և պարզապես թողել այնտեղ:

Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, վրաններ են տեղադրել երկաթուղային կայարանի հարթակի վրա:

 

Աղբյուր` fishki.net

The post Միջին Ասիայի հարյուրավոր քաղաքացիներ «գրավել» են ՌԴ Կինել քաղաքի երկաթուղային կայարանը. գիշերում են բաց երկնքի տակ appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus