Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Համայնք ենք ունեցել, որի ղեկավարը մշակույթի տանը «բիլիարդանոց» հիմնել, իսկ բակում՝ գարեջրատուն, բայց հիմա այդտեղ մանկապարտեզ ենք կառուցում․ Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կոտայքում համայնքի հեռացած (նախկին) ղեկավար ունենք, ով իր եւ իր ընտանիքի անդամների անունով տիրապետում է ավելի քան 300 միավոր անշարժ եւ շուրջ երկու տասնյակ շարժական գույքի՝ պետական գրանցում ստացած միայն։

Եւ պաշտոնաթողությունից հետո մի քանի հարյուր հա հողատարածքներ է վաճառել ամենատարբեր ներդրումային ծրագրերով մարզ այցելած ներդրողների՝ իհարկե պաշտոնավարման ընթացքում ձեռքբերման գներից բազմապատիկ անգամ ավելի բարձր գներով։ Իսկ ներդրողներն իրենից են ստիպված ձեռք բերում անհրաժեշտ հողատարածքները, քանի որ համայնքային կամ պետական սեփականության հողեր այդ համայնքում բացարձակապես գոյություն չունեն այլեւս…

 Կոտայքում համայնքի հեռացած ղեկավար ունենք, ով միայն իր եւ իր մերձավորների անուններով տիրապետում է ավելի քան 400հա հողատարածքների՝ միայն իր ղեկավարած համայնքի տարածքում։

 Կոտայքում համայնքի հեռացած ղեկավար ունենք, ում գեղագիտական ու կառավարչական «ֆանտազիան» ընդամենը ներել է՝ սեփական համայնքի մշակույթի տան 3-րդ հարկը մասնավորեցնել եւ «բիլիարդանոց» հիմնել, իսկ մշակույթի տան անմիջական բակում սեփական գարեջրատունն աշխատացնել (ընդ որում՝ շինությունների մեծ մասն ապօրինի եւ ինքնակամ. ինչն իհարկե քանդվել է)։

Եւ այդ համայնքում երբեք մանկապարտեզ չի գործել…

Բայց եւ, իհարկե, այդ համայնքում հիմա մանկապարտեզ ենք կառուցում՝ ՀՀ Կառավարության 2019-20թթ երկու առանձին սուբվենցիաների միջոցով. ավելի քան 450մլն ՀՀԴ բյուջեով։

Կոտայքում #Օրենքի_Գերակայություն ունենալու ենք.

Հ.Գ. Բոլոր նշված (եւ ոչ միայն) սուբյեկտների նկատմամբ՝ իրենց գործունեության շրջանում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չարաշահումների փաստերով, քրեական գործեր են հարուցված։

Real-պոլիտիկ.???? Կոտայքում համայնքի հեռացած (նախկին) ղեկավար ունենք, ով իր եւ իր ընտանիքի անդամների անունով տիրապետում է…

Posted by Romanos Petrosyan on Tuesday, July 21, 2020

The post Համայնք ենք ունեցել, որի ղեկավարը մշակույթի տանը «բիլիարդանոց» հիմնել, իսկ բակում՝ գարեջրատուն, բայց հիմա այդտեղ մանկապարտեզ ենք կառուցում․ Կոտայքի մարզպետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus